National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.05.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Մայիսի 3-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանը, Խոսրով Հարությունյանը, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, խմբակցության անդամներ Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը, ՀՅԴ փորձագետ Քաջավան Նուրիջանյանը հանդիպել են ՄԱԿ-ի փորձագետներ Ռոման Շպակի, Զորան Տրայկովսկիի եւ Դեն Մալինովիչի հետ:

Հյուրերի խնդրանքով խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծին, խոսել են ընտրական գործընթացներում առաջարկվող փոփոխությունների մասին:

Թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն իրենց մոտեցումներն ու մտահոգություններն են ներկայացրել մասնավորապես ընտրացուցակների մաքրման եւ ճշգրտման, էլեկտրոնային համակարգով ընտրողի գրանցման, մատնահետքերի թանաքոտման եւ դրա հետագա օգտագործման, քաղաքացիների կողմից ընտրություններին մեկ միասնական փաստաթղթով մասնակցության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ընտրական գործընթացներում ՄԱԿ-ի հնարավոր մասնակցությանը, մասնավորապես օժանդակության ցուցաբերման հարցին:

Հյուրերը նշել են, որ Հայաստանից վերադառնալուց հետո պատրաստելու են ներքին օգտագործման համար զեկույց, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am